«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակը՝ բաղկացած 148 հոգուց:
Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց դաշինքում ընդգրկված առաջին 11 անունները՝ Օհանյան Սեյրան, Մարտիրոսյան Արմեն, Օսկանյան Վարդան, Վարդանյան Էլինար, Հովհաննիսյան Վահագն, Թևանյան Անդրանիկ, Մարգարյան Ստեփան, Մուրադյան Սուսաննա, Նազարյան Գեղամ, Սահակյան Գառնիկ, Հովհաննիսյան Րաֆֆի: Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար իր տեղը ևս հաղթական է: